
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ամռանը կարող է նոր աշխատանքի անցնել հայրենիքում:
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ն, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»: Նշվում է, որ Հռոմում մեծ ցանկություն ունեն Սարիի հետ աշխատելու եւ նրա հետ մեծ հույսեր են կապում:
Հիշեցնենք, որ Սարիի ապագան Լոնդունում մեծ հարցականի տակ է, եւ Աբրամովիչը արդեն նրան փոխարինող է փնտրում: