«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում տեղեկացրել էր, որ ԱԺ-ում երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, նաեւ մշտական հանձնաժողովերի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ նախագահների հետ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Գրել էինք, որ պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները»։
Միքայել Մելքումյանը երեկ ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, թե ինքը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ վերջին օրերին արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել, ընդ որում՝ երկրորդ հանդիպումն օրեր առաջ: Ըստ նրա, այդ առումով տարօրինակ բան չկա, որ դեսպանն այս անգամ իր հետ չի հանդիպել: