Հակոբ Արշակյանը կգա Ազգային ժողով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հանդիպումները շարունակվում են: Այսօր էլ խորհրդարան է գալու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ եթե նախորդների դեպքում պատգամավորներն էին կանչում նախարարներին, ապա այս դեպքում նախարարն ինքն է առաջարկել գալ եւ պատգամավորների «բաժին դառնալ»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել ինքնակամ գնալ պատգամավորների հետ հանդիպման: «Քննարկելու ենք կառավարության կառուցվածքը, գործառույթները, կիսվեմ տեսլականով իմ գործընկերների հետ: Սա իմ նախաձեռնությունն է, ասելիք ունեմ, եւ հաշվի առնենք, որ նախարարությունը ընդլայնվում է»,- նշեց նա: Դիտարկմանը` փաստորեն միայն իշխող խմբակցության հետ հանդիպելու կարիք ունեք եւ ոչ ընդդիմադիրների, Արշակյանը նշեց. «Նորմալ ընթացակարգեր կան, որի ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերների հետ կփոխանակենք մտքեր եւ իրենք կարծիքները հաշվի կառնենք նույնպես: Իսկ այս փուլում մեր թիմակիցների հետ ենք քննարկում նորաստեղծ նախարարության կառուցվածքը, տեսլականը: Այս փուլում այսպես է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս