![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/jaxinyan.jpg)
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսեւորումը նախորդ օրը Ջաղինյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաեւ «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում