
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Վերահսկողական ծառայությունը այժմ ուսումնասիրություններ է կատարում Արմավիրի մարզում: Հիմնական թիրախը ջրօգտագործման համակարգն է, քանի որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են եղել, թե ինչպես է այդ համակարգը գործում:
Եվ, ահա, արդեն որոշ ժամանակ է այդ կառույցն ուսումնասիրություններ է անում: Նրանք փորձում են վեր հանել բոլոր խնդիրները եւ այն կոռուպցիոն գործարքները, որոնց օգնությամբ էլ այդ ամենը կատարվել է: