Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանի հետ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց լրագրողների` հանդիպման հետ կապված հարցերին։
«Պարոն Արշակյանը խոսում էր այն ուղիների և ճանապարհների մասին, որով բարձր տեխնոլոգիաները կարող են տնտեսությանը օգտակարություն բերել և զարգացնել տնտեսությունը։ Պարոն Արշակյանը ներկայացրեց թե վերջին 7 տարիների ընթացքում ինչպիսի ներդրումներ, հարկային մուտքեր են տեղի ունեցել։ Նաեւ տեղեկացնեմ, որ խոսել ենք օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Խմբակցությունից կձեւավորվի մի խումբ, որը նախաձեռնություններով հանդես կգա»,-ասաց Մակունցը։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: