Beeline Ստարտափ Ինկուբատորի երրորդ ինկուբացիոն շրջանի հայտերն ընդունվելու են մինչևփերտվարի 26-ը։
«Մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք երկու ինկուբացիոն շրջան, և 12 թիմեր հաջողությամբ ավարտել են մեր դասընթացները ու արդեն որոշակի շոշափելի արդյունքների հասել։ Նրանք մասնակցել և հաղթել են բազմաթիվ մրցույթներում, մասնակի ֆինանսավորում ստացել, որոշներն արդեն դուրս են եկել շուկա և հաճախորդներ ունեն թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Վստահ եմ, երրորդ շրջանը կլինի էլ ավելի հաջող, քանի որ մենք էլ ենք սովորում և զարգանում մեր ստարտափների հետ միասին»,- նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
BeelineՍտարտափԻնկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։