
ՖԻՖԱ-ն «Չելսիին» մեղավոր է ճանաչել անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերի հետ կապված կանոնների խախտման համար:
Անգլիական ակումբը 29 անչափահաս ֆուտբոլիստների պայմանագրերում կանոնների խախտում է թույլ տվել: Այս ամենով պայմանավորված ՖԻՖԱ-ն արգելք է դրել «Չելսիի» տրանսֆերների վրա, ինչը նշանակում է, որ լոնդոնյան ակումբը չի կարող ֆուտբոլիստներ գնել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Արգելքը գործելու է «Չելսիի» բոլոր թիմերի՝ հիմնական, երիտասարդական և կանանց թիմերի վրա՝ 2019 թվականի ամռանը և 2020 թվականի հունվարին: