
«Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող Armenian Helicopters ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը:
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հայկ Սարգսյանն էլ սոցցանցի իր էջում, անդրադառնալով նորությանը, գրել է. «Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Armenian Helicopters LLC ընկերության հետ պատրաստվում է 2019թ. սանավիացիոն ծառայություն հիմնել:
2019 թվականին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների տարածքներում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն: