Արցախը հաղթել է Թբիլիսիի հավաքի վերջին խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախն» այսօր` փետրվարի 22-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին ընկերական հանդիպումն է անցկացրել` մրցելով Թբիլիսիի «ՎԻԹ Ջորջիա» ակումբի հետ:

Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 2:1 հաշվով հաղթանակով:

«Արցախի» մամուլի քարտուղարության հաղորդմամբ, երևանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել Կարեն Հարությունյանն ու Վարդան Բակալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախն» ունի 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:




Լրահոս