
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 21-ին, ժամը 05.30-ին, Աշտարակի նորակառույց խճուղուց բերման է ենթարկվել 39-ամյա Գնել Ս.-ն, որը 2018թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: