Նախկին ու ներկա տնօրենների վեճը նոր թափ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ու վերջինիս կուսակից ընկերոջ՝ Արփինե Նիկողոսյանի միջեւ կնքված պայմանագիրը դատական կարգով լուծարված է: 2.5 տարի առաջ Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցեցին գործող տնօրենը՝ Արփինե Նիկողոսյանը, եւ այն ժամանակ ՕԵԿ-ական Գոհարիկ Շահբազյանը: Երկուսն էլ հավաքել էին 4-ական միավոր:

Մրցույթի արձանագրությունն ու հավակնորդների անձնական գործերն ուղարկվելու էին ՀՀ փոխվարչապետին, վերջինիս առաջարկությունից հետո մարզպետը կայացնելու էր որոշում եւ այն հրապարակելու էր: Տեւական ժամանակ անց հրապարակվեց որոշումը` նախկին մարզպետի առաջարկով եւ փոխվարչապետի որոշմամբ` նախապատվությունը տրվել էր ՀՅԴ Արփինե Նիկողոսյանին: 14 տարի դպրոցը ղեկավարած ՕԵԿ-ական Գոհարիկ Շահբազյանը ստիպված եղավ հրաժեշտ տալ պաշտոնին: Սակայն վեճը նոր թափ է ստանում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում




Լրահոս