Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հերթական դռնփակ հանդիպումը գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ: Այս անգամ հերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանինն էր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դռնփակ հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է կառավարության կառուցվածքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես` այն նորաստեղծ նախարարությունը, որը լինելու է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխարեն, միանգամայն այլ անուն ու գործառույթներ ունի։
Նախարար Արշակյանն էլ, որպես IT ոլորտի մասնագետ, ինչպես ձուկը ջրում, սլայդի միջոցով էկրանին կադրեր ցուցադրելով մանամասնել է բարձր տեխնոլոգիաների և Հայաստանից տաղանդների կանխման անհրաժեշտությունը, ուղիները։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում