«Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորեր փոխել են աշխատասենյակները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձեւով իրականացնել, եւ վիճակահանությամբ են որոշել, թե որ պատգամավորը որ աշխատասենյակում կլինի: Իհարկե, խոսքը չի վերաբերում ԱԺ նախագահին, փոխնախագահներին, խմբակցության ղեկավար-քարտուղարին եւ հանձնաժողովների նախագահներին. նրանց դեպքում աշխատասենյակները հստակ են: Իսկ, ահա, մյուս պատգամավորների դեպքում գործել է վիճակահանության տրամաբանությունը: Սակայն հետաքրքիր է, որ, ամեն դեպքում, եղել են պատգամավորներ, որոնք փոխել են իրեն աշխատասենյակը:

Օրինակ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը սկզբնական շրջանում տեղավորվել էր նոր մասնաշենքի աշխատասենյակներից մեկում, որը նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանինն էր: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ նրա աշխատասենյակն այժմ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանինն է, իսկ Գաբրիելյանը տեղափոխվել է այլ աշխատասենյակ: Տեղեկացանք, որ պատճառը նաեւ այն հանձնաժողովներն են, որոնց անդամ են հանդիսանում նշված պատգամավորները, եւ նրանք տեղափոխվել են այդ հանձնաժողովների նախագահների աշխատասենյակների հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներ:

Միեւնույն ժամանակ, նկատենք, որ երկար ժամանակ չէր լուծվում Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակի հարցը: Բանն այն է, որ, ընդհանրապես, հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները նստում են միեւնույն սենյակում, սակայն տարբեր աշխատասենյակներում: Սակայն Հովհաննես Իգիթյանի աշխատասենյակը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբենյանի հետ նույն սենյակում չէ: Բանն այն է, որ այդտեղ արդեն իսկ աշխատում էին հանձնաժողովի փորձագետները, եւ որոշում է կայացվել Իգիթյանին այլ աշխատասենյակ տալ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս