
Փետրվարի 23-ին, ժամը 12:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի նախկին գիշերօթիկ դպրոցի երկու հարկանի շինության տանիքը՝ մոտ 450 քմ տարածք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: