ArmLur.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին ներկայացրել է իր նկատմամբ իրականացված բռնությունը` ՀԷՑ աշխատակցի կողմից: Ըստ այդմ` քաղաքացին նշել է, որ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց լույսի տեսուչը ուռճացված թվեր էր գրել:
Ապրիլ ամսին սպառած հոսանքի դիմաց քաղաքացին պետք է վճարեր 30 հազար դրամ այն դեպքում, երբ ձմռան ամենացուրտ ամիսներին այդ գումարը չի գերազանցել 20 հազար դրամը: Բնակիչը հրաժարվել է վճարել 30 հազար դրամը՝ տեսուչին ասելով, որ կվճարի միայն 20 հազարը: Սակայն նրա այս հայտարարությունը դուր չի եկել էլցանցի տեսուչին՝ Սամվելին:
Արդյունքում, բանը հասել է ծեծկռտուքի:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: