Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հինգ ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկելու հայտով չի դիմել կազմակերպությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հինգ ոչ նյութական մշակութային արժեք կազմակերպության ցանկում ընդգրկելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

«Զարմանալի է, թե ի՞նչ աղբյուրի հիման վրա են լրատվամիջոցները նման եզրակացության եկել: Իրականում 2019 թվականի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագիծն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվում է, լրացում է կատարվում: Արդյունքում ցանկում ընդգրկվել է հինգ ոչ նյութական մշակութային արժեք, որոնք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»: Մինչ այդ ցանկում ընդգրկված էր յոթ արժեք: Դրանք են «Կարոս խաչ» վիպերգը, «Լարախաղացությունը (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգերը», «Ավետիսը», «Խաչբուռը», «Ասեղնագործությունը», «Բարեկենդանը»,-ներկայացրեց Կիլիչյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված այդ փաստաթղթի տեղեկանք-հիմնավորման մեջ գրված է, որ ցանկերի թարմացման հեռահար նպատակն այն է, որ հետագայում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայով որևէ արժեքի մասին Հայաստանը հայտ ներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ, այդ արժեքը գրանցված լինի Հայաստանի պետական ցանկերում։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս