
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Հյուսթոն Ռոկետսի» առաջատար Ջեյմս Հարդենը, հնարավոր է, չմասնակցի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» դեմ հանդիպմանը:
Ըստ աղբոյւրի՝ պաշտպանը պարանոցի վնասվածք է ստացել «Լոս Անջելես Լեյկերսի» հետ արտագնա խաղում: Ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն դեռեւս չկա: