«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել թուրքական «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ փետրվարի 23-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու․ հայտնում է Shamshyan.com-ը։

Բերման ենթարկվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 33-ամյա Ռամին Վալադանն է: 2018 թ.-ի նոյեմբերից նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում Իրանի քրեական օրենսգրքի խարդախության հոդվածով:

Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղակացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ըստ աղբյուրի՝ նա Թուրքիայի Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօրենն է:




Լրահոս