Կարմիր բազուկի օգտակար հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով և սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։

Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Բազուկի հյութն, իհարկե, ունի նաև հակացուցումներ։ Հիշեք, որ հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), այլ պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել և հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում։
– Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
– 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
– 1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ և խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։

Կարգավորում է հեմոգլոբինը։

Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։
– Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) և դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
– Բազուկի, գազարի և խնձորի թարմ հյութերից պատրաստված կոկտեյլը առողջացնում է ստամոքսը և խթանում մարսողական գեղձերի աշխատանքը։
– Թարմ քերած բազուկը լցնել թանզիֆի մեջ և հյութը քամել: Պահել 15 րոպե, ապա 1 ճաշի գդալին ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ և խմել։ Օգնում է դեմքի «աստղիկների» անհետանալուն։
– 3 թեյի գդալ թարմ բազուկի հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր և լավ խառնել։ Քթի կաթիլների տեսքով յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-3 կաթիլ կաթեցրեք օրը 2-3 անգամ։ Օգնում է մրսածությանը։
Բազուկով հնագույն դեղատոմսեր՝
– Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ և վարունգի 10 մլ հյութերը խառնել և խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
– Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ և գազարի 120 մլ հյութերը խառնել և խմել սոված ստամոքսին։
– Բերանի եզերքի ճաքերին, մազերի և եղունգների կոտրատվելուն ևս օգնության է հասնում սովորական բազուկը։

Բազուկով աղցան

– Խաշել միջին մեծության 2 բազուկ, քերիչով անցկացնել, վրան լցնել 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 1 վարունգ, խնձոր (միջին չափի), կես գլուխ սոխ (բոլորը մանր կտրատած)։ Ավելացնել խառը կանաչեղեն՝ կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ, քարավուզ), խորանարդիկներով մանր կտրատած խաշած միս, չմոռանալ լցնել աղն ու բիբարը։ Լավ խառնել, վրայից ավելացնել թթվասեր և զարդարել խաշած և կիսած ձվով։

– Միջին մեծության 2-3 բազուկները լավ մաքրել, վրան լցնել 3 լ եռացրած-սառեցրած ջուր և 2-4 ժամ (մարմանդ կրակի վրա) եփել կիսափակ վիճակում, այնքան ժամանակ, մինչև մնա 1 լ ջուր։ Այդ ջուրը սառեցնել մինչև 40 աստիճան, լցնել 1 լիտրանոց ապակե տարայի մեջ, որի մեջ նախապես սև հացի քառորդ կտոր է դրվել (հիշել, որ տան ջերմաստիճանը 24 աստիճանից ցածր չպետք է լինի)։ Ապակե տարան զգուշորեն փաթաթել շալով (առանց կափարիչի) և դնել մութ տեղում, պահել 3-4 օր։ Քամել։ Այս հեղուկը արդեն ջուր չէ, կարելի է ասել, բազուկի գինի։ Օգտագործել մինչև ուտելը կամ ուտելու ընթացքում, օրը 3 անգամ։ Պահել սառնարանի մեջ կամ զով տեղում։ Մեկ ամիս անց դրական բուժական արդյունքը զգացնել կտա։ Կդառնաք ավելի եռանդուն և կայտառ։

Օգտակար խորհուրդներ

Անքնության դեպքում նյարդերը հանգստացնող միջոց.

– Առյուծագի` 4 բաժին, մեղվախոտի (ՎպսՌրրՈ) տերևներ` 2 բաժին, քեմոնի պտուղներ` 2 բաժին, ռազիանի պտուղներ` 20 գ, դեղատնային երիցուկի ծաղիկներ` 1 բաժին, պղպեղադաղձի տերևներ` 1 բաժին, խնկածաղիկ` 1 բաժին, գայլուկի կոներ` 1 բաժին: Մանրացնել, խառնել: 2 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5լ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, քամել: Տաք եփուկին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Ընդունել 2/3-ական բաժակ՝ օրը 3 անգամ, սնունդ ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում:




Լրահոս