ՎՏԲ-Հայաստան Բանկը “Իմ քայլը հանուն Լոռու մարզի” բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է “Իմ քայլը հանուն Լոռու մարզի” բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի եւ աշխարհի երկրների խոշոր գործարարներ և ներդրողներ: Մասնակից երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկեցին Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:

Բիզնես ֆորումը սկսվեց Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես գլխավոր հովանավոր, նույպես առանձին տաղավարով ցուցադրեց իր պրոդուկները ու ծառայությունները: Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետևեցին ֆորումին, որտեղ քննարկվեցին Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ և կարևոր հարցեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը. ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է իրավամբ կոչվել «ազգային բանկ` Հայաստանում մենք ներկայացված ենք 70 մասնաճյուղերով, որոնցից 5-ն այստեղ են` Լոռու մարզում, և մենք մտադիր ենք առաջիկայում բացել վեցերորդը:

Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար:




Լրահոս