Հրազդանի համայնքապետարանի հարկային բաժնի նախկին պետը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի համայնքապետարանի հարկային բաժնի նախկին պետ Սամվել Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«2015-2018թթ Հրազդանի քաղաքապետարանում Perfect Аudit ընկերությունը ստուգել էր քաղաքապետարանի վերջին 4 տարվա գործունեությունը և հայտնաբերել էին խախտումներ, որոնք կապված են եղել գույքահարկի և հողի հարկի հետ: Միայն հարկային բաժնում վերջին 4 տարում հայտնաբերել են 138 միլիոն դրամի չարաշահում»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):




Լրահոս