
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և գործակցային ոգին ամուր հիմք են երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու համար՝ ի շահ երկու ժողովուրդների:
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:
Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, որն ամուր հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու համար: