
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Լոնդոնի «Չելսիի» առաջարկը եւ սպասում է «Յուվենտուսի» սեփականատեր Անյելիի զանգին:
Մի շարք պարբերականների փոխանցմամբ` Զիզուն պատրաստվում է տեղափոխվել թուրինյան ակումբ արդեն մյուս մրցաշրջանի մեկնարկից:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում շատ են շրջանառվում այն լուրերը, որ թուրինցիները պաշտոնանկ կանեն Մասիմիլիանո Ալեգրրին եւ կհրավիրեն Զիդանին, եթե թիմը չհաղթի Չեմպիոնների Լիգայում: