«Իմ քայլ»-ի պատգամավորը մերժել է Գևորգ Պետրոսյանի` բանավեճի հրավիրելու առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցի իր էջում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նա գրել է. «Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր մերժվեց Արհմիությունների մասին օրենքի նախագիծը ԱԺ բերելու հարցը։

Նիստից հետո նախագծի վերաբերյալ լրատվականներից մեկին հայտնած տեսակետից հետո նախագծի հեղինակ, ԲՀԿ-ից իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանն ինձ հրավիրել է բանավեճի։

Քանզի նիստը ամբողջությամբ լուսաբանվել է, բոլորը լսել են պրն Պետրոսյանի փաստարկները, ընդդիմախոսների, այդ թվում իմ հակափաստարկները, որոնք անփոփոխ են, թեման ինձ համար համարում եմ փակված, բանավեճի անհրաժեշտություն չեմ տեսնում։

Գործընկերոջս՝ պրն Պետրոսյանին, շնորհակալ եմ տեսակետս չընդունելով այն կարևորելու և դրա արդյունքում բանավեճի հրավերի համար»։




Լրահոս