Հանրապետության տարածքում`
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով:
Երևան քաղաքի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.90C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.30C