«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում 2020թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Բայց երեկ նա պարզել է, որ զրկված է Արցախի քաղաքացիությունից, ընդ որում՝ զրկվել է դեռ 13 տարի առաջ՝ 2006թ.-ին` նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի օրոք:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Ղուկասյանին, սական նա, լսելով Բաբայանի անունը, չցանկացավ որեւէ հարցի պատասխանել: «Դա ինձ չի հետաքրքրում: Ես ո՛չ որեւէ կապ ունեմ, ո՛չ որեւէ գաղափար ունեմ»,- նշեց Ղուկասյանը: Իսկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես փորձում եմ այդ հարցը լուծել նորմալ, օրենքի շրջանակներում: Եթե շարունակեն պնդել իրենց դիրքորոշումը, իհարկե, քաղաքական կհամարենք: Մենք գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն, թե ինչ հիմքով են նման քայլի գնացել: Կպարզաբանեն, կհասկանանք` քաղաքական է, թե քաղաքական չէ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում