ՀՀԿ-ն ակտիվանում է. ծրագիր ունեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցել են նաեւ ոչ ԳՄ-ականներ, որոշում է կայացրել 10-15 օրից ակտիվանալ` եթեր, մամուլ, Ֆեյսբուք, համացանց: Բացի Աշոտյանից ու Շարմազանովից, մնացածները եւս «թույն ընդդիմադիր» կդառնան, իսկ որոշակի փուլում կխոսի նաեւ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ով, սակայն, բոլորին ասում է, որ հետ գալու մտադրություն չունի՝ իր ժամանակն անցել է:

Մեր աղբյուրը նշեց՝ «ակտիվանում ենք բոլոր ուղղություններով»: Խոսակցություն կա, որ մինչեւ մարտի 1-ը հնարավոր է Սերժ Սարգսյանը կալանավորվի` միտինգին ընդառաջ, որ հավաքի էներգետիկան հզոր լինի։ «Բացառվում է»: Ի դեպ, շաբաթվա վերջին ՀՀԿ են «ժամանելու» Համաշխարհային քրիստոնեական միության նախագահն ու գլխավոր քարտուղարը` համատեղ ծրագրեր, քննարկումներ անցկացնելու համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս