
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Դուբայի «Four seasons» հյուրանոցում տեղի է ունեցել նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի աղջկա հարսանեկան հանդիսությունը: Փեսայի մասին հայտնի է, որ հայրը զբաղվում է Հայաստանի զենքի ներմուծմամբ եւ վաճառքով:
Հարսանիքին ներկա են եղել նախկին իշխանության բազմաթիվ կարկառուն ներկայացուցիչներ, այդ թվում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ընտանյոք հանդերձ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աղջիկը ամուսնու՝ Հայկ Հարությունյանի հետ, ու էլի բազմաթիվ նախկիններ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում