
Analitik.am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ձերբակալությունները գիշերն են եղել և կապված է տենդերների գործընթացի հետ: Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալված աշխատակիցներից մեկը Դավիթ Ադյանն է, ով վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում:
Հավելենք, որ վերջերս մամուլում հաճախ էր շրջանառվում վերջինիս անունը և այդ կառույցի աշխատակիցներին մեղադրում էին բիզնես խլելու մեջ:
Այլ մանրամասներ՝ քիչ անց