
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այդ մասին գրառում է կատարել «Instagram»-ում:
«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,-գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:
Իրանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հրաժարականը դեռ չի ընդունվել: