Վահագնի համայնքի որոշ հողամասեր կճանաչվեն հանրության գերակա շահ և կօտարվեն. նոր փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  որոշման ընդունման մասին նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

Խոսքը վերաբերում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող  «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրին»: Մասնավորապես, նախագծից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել նախագծային փոփոխություն, որի արդյունքում ազդեցության են ենթարկվել ՀՀ Լոռու մարզի Վահագնի համայնքի որոշ հողամասեր, որոնք պետք է ճանաչվեն հանրության գերակա շահ և օտարվեն նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Միաժամանակ «Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի» նախագծային աշխատանքների իրականացման մրցույթը մոտենում է ավարտական փուլին և շուտով կկնքվի պայմանագիր նախագծային աշխատանքներ իրականացնող խորհրդատուի հետ: Դրա հետ կապված առաջիկայում անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել գործուղման և ներկայացուցչական ծախսեր, սակայն 1049 ծրագրի թիվ 11012 միջոցառման համար 4221 և 4237 հոդվածներ նախատեսված չեն: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելացնել 4221 և 4237 հոդվածներ և ՀՀ համաֆինանսավորման մասով նախատեսել համապատասխանաբար 600.0 հազ. և 400.0 հազ. ՀՀ դրամ:

Միաժամանակ 1049 ծրագրի թիվ 11007 «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման 4639 հովածում ներառված են նաև հողերի օտարման համար նախատեսված կադաստրի, դատական և նոտարական ծախսերը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նշյալ ծախսերի համար նախատեսել 4823 հոդված՝ 9,646.5 հազ. ՀՀ դրամի չափով՝ նվազեցնելով նշյալ գումարը 4639 հոդվածից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս