
Նոր տեղեկություններ կան Սալայի ինքնաթիռի կործանման մասին:
Մասնավոր ինքնաթիռը, որով հարձակվող Էմիլիանո Սալան թռչել է Ուելս, կոմերցիոն փոխադրումներ իրականացնելու արտոնագիր չի ունեցել, հայտնում է ESPN-ը:
Նման տեղեկություն կա ինքնաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողովի հաշվետվության մեջ:
Հիշեցնենք, որ Սալայի դին հայտնաբերվել էր Լա Մանշի հատակից, իսկ օդաչու Դեյվիդ Իբոթսոնի մասին տեղեկություններ դեռեւս չկան: