
ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել, և նրանցից մեկն էլ Դավիթ Ադյանն է, ով վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում:
Պետական վերահսկողության ծառայությունը ըստ էության ոչ հերքել է, ոչ էլ հաստատել մամոլում տարածված տեղեկությունները: «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային», – նշում են ծառայությունից:
Սակայն մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործընթացից և առաջիկայում դրանց անդրադարձ կլինի: