«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում օտարել գույքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի 28-ին ընկերությունը դիմել է ՀԾԿՀ եւ խնդրել համաձայնությունը տալ ընկերության լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը օտարելուն:
Պարզվում է, որ ՀԾԿՀ-ն իր հերթին հունվարի 15-ին գրությամբ դիմել է վարչապետի աշխատակազմ գործարքի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն իմանալու համար: Մոտ մեկ ամիս անց վարչապետի աշխատակազմը պատասխանել է` նշելով, որ չունեն առարկություններ:
Հիմա հանձնաժողովը իր համաձայնությունն է տալիս գույքի օտարման գործարքին: Բայց, մյուս կողմից, գույքի օտարման արդյունքում ստացված եկամտի հաշվարկը պետք է իրականացվի շուկայական արժեքի հիման վրա եւ նվազեցվի ընկերության սակագնով փոխհատուցման ենթակա ներդրումների ծավալից: