Հայկ Մարությանը «Հրապարակ» օրաթերթին 1 ամիս ժամանակ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվական ծառայությունը քիչ առաջ տեղեկացավ, որ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի փաստաթղթում որպես հիմնավորում նշված է, որ Երևանի շահերից ելնելով պետք է ազատել տարածքը…

Տեղեկացնենք, որ «Հրապարակ» օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանու ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով:

Հավելենք. որ այս հասցեում գործունեություն են ծավալում «Հայելի» ակումբը, «Հետք» պարբերականը», «Առկա» լրատվական գործակալությունը, «Ա1+» և այլն:

«Հետք»ի խմբագիր Էդիկ Բաղդասարյան ArmLur.am հետ զրույցում ասաց, որ իրենք ծանուցում չեն ստացել, ու կասկածում են, որ կստանան քանի որ  այդ տարածքի համար գումար են վճարում, այսինքն` այդ տարածքը իրենց անհատույց տրված չէ:

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ծանուցում չի ստացել, սակայն սպասում է ծանուցման, և հավելեց, որ իր պայմանագիրը լրանում է մեկ ամսից:

ArmLur.am-ը  զրուցեց նաև «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հետ, ով ասաց, որ ինքը նման ծանուցում դեռևս փետրվարի 7-ին է ստացել, և նշեց, որ իրենց պայմանագիրն արդեն ավարտված է:




Լրահոս