Դավիթ Սանասարյանի շուրջ խմորումները շարունակվում են. բացահայտումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ են արվում: ArmLur.am-ի տեղեկություններով, Դավիթ Սանասարյանի աշխատանքից նոր կառավարությունն այնքան էլ գոհ չէ:

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, պատճառն այն է, որ ինքը չի կարողանում դառնալ այն պաշտոնյան, որի համար կոչված է: Ու չի բացառվում, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն ակնարկը, թե մարդիկ կան, որ ակտիվիստից չեն դարձել պաշտոնյա, հենց նրան էր ուղղված:

Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանական վերնախավում շատ մարդիկ ինտենսիվորեն զբաղված են Դավիթ Սանասարյանի դիրքերը թուլացնելով: Օրինակ` պարբերաբար լուրեր են հրապարակվում Դավիթ Սանասարյանի անվան շուրջ` նրան կապելով այս կամ այն մարդկանց հետ: Թե դրանցից որոնք են իրական, և որոնք մտացածին, ժամանակը ցույց կտա, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով,  այնուամենայնիվ, սպասվում են լուրջ բացահայտումներ ու կան գործեր, որոնցով զբաղվում է ԱԱԾ-ն: Օրինակ` վերջին շրջանում Դավիթ Սանասարյանի անունը շրջանառվեց շքեղ ավտոմեքենա գնելու հարցում: Վերջինս մանրամասնել էր, թե պետական ավտոմեքենա ունի, իսկ մինչ այդ էլ տաքսիներով էր շրջում, շրջանառության մեջ էր դրվել նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի դիալիզի հետ կապված պատմությունը: Եվ շատ հաճախ նրա հետ կապված պատմություններում շրջանառվում են տեղակալների անունները, որոնց արարքների համար նա ևս պատասխանատու է ի պաշտոնե:

Թե որքանով թելերը կտանեն նրա մոտ եւ ինչպես կավարտվի այս ամենը, ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, թե ով ինչ դժգոհություն է հայտնում, Դավիթ Սանասարյանը հենց այս թիմի անդամ է հանդիսանում եւ մինչ այժմ բավական ակտիվ է եղել` հանդիսանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվ անդամ: Նա լուրջ պայքար է տարել եւ այնպես չէ, որ այդ պաշտոնը ստացել է ինչ-որ մեկի միջնորդությամբ, այլ այն սկզբունքներով, որով պաշտոն են ստացել մյուս բոլորը: Այնպես որ, միայն իրեն թիրախավորել նրա համար, որ մեծամասնության սրտով չի շարժվում, այնքան էլ ճիշտ չէ: Եվ եթե նա սխալներ է գործել, պետք էր թերևս նրան ասել այդ մասին, այլ ոչ թե սևացնելով փորձել արանքից հանել:




Լրահոս