Այսօր լրատվամիջոցներում լուրեր տարածվեց, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել, և նրանցից մեկն էլ Դավիթ Ադյանն է, ով վարչության պետի պաշտոն էր զբաղեցնում:
Քիչ առաջ Դավիթ Ադյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։