Beeline-ի Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանում և ընկերության գլխամասային գրասենյակում։

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածունթույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների՝ ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբիցմինչայսօր։

Թանգարանի նմուշները ներկայացնում են նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։

«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է և բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշներըսարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի Թանգարանը գործում է հետևյալ հասցեում՝ Երևան, Ազատությանպողոտա 24/1։ Այցելություններնանվճար են և իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել + 37410290523 հեռախոսահամարով։

Նշենք, որ Beeline-ի Կապի թանգարանը բացվել է 2012 թ-ին։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային և գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։




Լրահոս