Ինչու է կառավարությունը դանդաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ ամիս է` չունի նախագահ: Ի դեպ, կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին տեղակալ, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը դանդաղում է Էլոյանին մեկ այլ կադրով փոխարինելու հարցում:

Կառավարական կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այնպիսի կադր են փնտրում, որը ճարտարապետների կողմից կընդունվի, ինչպես Ավետիք Էլոյանն ընդունվեց: Տեղեկացնենք, որ Ավետիք Էլոյանն այս պաշտոնից ազատվել էր հունվարի 31-ին: Այժմ նա Տիգրան Ավինյանի խորհրդականն է եւ զբաղվում է քաղաքաշինական հարցերով:




Լրահոս