
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը նոր տեղեկություններ է հայտնում «Ատլետիկո Մադրիդի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ կապված միջադեպ մասին:
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դեմ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Յուվենտուսի» դեմ կայացած խաղի ժամանակ ցուցադրած ժեստի համար:
Կարգապահական կոմիտեն հնարավոր է տուգանի և միաժամանակ որակազրկի արգենտինացի մասնագետին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2։0 առավելության էր հասել «Յուվենտուսի» նկատմամբ։