Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արքության աստիճանի է արժանացել:
Այս առնչությամբ, Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը սոցցանցնի իր էջում գրել է.
«Գերաշնորհ Սրբազան Հայր, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը:
Մաղթում ենք անկոտրուն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն և ի բարօրություն հայ ժողովրդի և ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խաղաղությունն ու ստեղծագործ աշխատանքն անպակաս լինեն Շիրակի թեմի առաջնորդից:
Որդիական խոնարհությամբ՝
Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ»։