Ինչ մակնիշի մեքենա է սպասարկում Դավիթ Սանասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի անունը շրջանառվեց շքեղ ավտոմեքենա գնելու հարցում: Չնայած սրան`Սանասարյանը մանրամասնել էր, թե պետական ավտոմեքենա ունի:
Այնուամենայնիվ, ArmLur.am-ը դիմեց վերահսկողական ծառայություն եւ հետաքրքրվեց, թե Դավիթ Սանասարյանին ի՞նչ մակնիշի ավտոմեքենա է սպասարկում, ե՞րբ է այն ձեռք բերվել, ի՞նչ միջոցներով եւ որքան է արժեցել: Ապա հարցրել էինք` արդյոք Դ.Սանասարյանն օգտվում է Պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում գտնվող իր ծառայողական մեքենայից: Ավելին, ծառայությանը խնդրել էինք տրամադրել տվյալներ, թե ծառայողական քանի ավտոմեքենա կա ծառայության հաշվեկշռում: Մեր այս հարցերին ի պատասխան ծառայությունից փոխանցեցին հետեւյալը.

«Պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում կա 3 ծառայողական մեքենա, որոնցից մեկը՝ Toyota LC200 4.0 մակնիշի մեքենան (2012թ․ արտադրության), սպասարկում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին։ Այն 2019-ի հունվարի 17-ի Կառավարության N 40-Ա որոշմամբ վարչապետի աշխատակազմից հետ է վերցվել եւ ամրացվել Պետական վերահսկողական ծառայությանը։ Հետևաբար, դրա գնի, ձեռքբերման մասին այլ տվյալների Պետական վերահսկողական ծառայությունը չի տիրապետում»։




Լրահոս