ArmLur.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Գ. Սիմոնյանը, ով ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխոթյունների առաջարկների փաթեթ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ` առանց խմբագրման:
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ
1.Եկամտային հարկը 23%-28%-36% ից իջեցնել 20%`, կանխիկ 5% , 15%-ը հետաձգումով միչև տարվա վերջ. Բոլոր քաղաքացիներին տրամադրել ID քարտեր, քարտի համարը հանդիսանա քաղաքացու հարկային կոդը. Իրավաբանական անձանց նույն պես տրամադրել ID քարտեր.
Քաղաքացիների և իրավաբանական անձանց համար կստեղծվի հարթակ անձնական պատմությունը գրանցելու համար, մարդիք ստիպած մի քանի տարին մեկ չփակեն իրենց ՍՊԸ-Ն կամ ԱՁ-ները բացեն նորերը։ Ունենան հնարավորություն իրենց աշխատանքը, վճարված հարկերը իրենց ծավալած այլ գործողություները գրանցել մի հարթակում, որը հետագայում վարկեր ստանալու կամ այլ աշխատանքի անցելուց կօգտագործեն և այլն (ID քարտի վրա լինի QR կոդ ըստ անհրաժեշտության օգտագործելու)
2. Եկամտային հարկը պետք է վճարի յուրաքանչյուր անձ, այլ ոչ թե գործատուն աշխատողի փոխարեն։
3. Մեկ ժամվա համար նվազագույն վարձատրությունը ՀՀ-ում պետք է լինի 600 դրամ, նվազագույն ամսականը մոտավոր 100.000 դր. (կախված կատարած աշխատանքի առանձնահատկությունից)՝ ներառյալ եկամտային հարկը։
4. ՀՀ-ում ցանկացած ծախսված դրամը հարկայինի կողմից պետք է դիտարկվի, որպես ծախս և ֆիզիկական անձանց համար և իրավաբանական անձաց համար (կունենանք մինիմում 2.000.000 ներդրող)։
5. Տարվա վերջում քաղաքացին հարկային մարմիններին տալիս է հաշվետվություն, եթե ցույց տա որ ամբողջ աշխատավարձը ծախսել է ՀՀ տարածքում չի վճարում 15% եկամտային հարկ։ Եթե ոչ ապա Ընդանուր ստացված աշխատավարձի տարբերությունից հանել-10%( այլ ծախսեր,) նոր հարկել 15% կամ ֆիքսել մի ընդանուր գումար, որպես ընտանիքի ծախս օրինակ 100.000 կամ 150. 000 դրամ։
6. Արդյունքում կունենանք, որ բոլորը ՀՀ-ում՝ աշխատավարձ ստացողները գրանցված են, գործատուները նրանց աշխատավարձերը կդիտարկեն (իրական աշխատավարձերը), որպես ծախս և կգրանցեն բոլորին անգամ ժամանակավոր աշխատողներին (օրինակ մասնավոր արհեստավորներին), պետական հիմնարկներում չեն գրանցի ոչ մեկին և աշխատավարձը յուրացնի, անձը չի համաձայնվի իրեն գրանցեն անօրինական, քանզի ինքն է պատասխան տալու այդ գումարների համար տարվա վերջ։ Արդյունքնում կունենանք, որ կոռուպցիոն ռիսկեր չեն լինի աշխատողների գրանցման հետ կապված։ Հետագայում այս ծրագրի իրագործումից ելնելով կարելի է ՀՀ ում բացառել ապօրենի հարստացումը և կանխել այն։
7. ՀՀ Բոլոր տեսակի ներմուծումների համար հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ ապրանքագիրը և մաքսային մարմիններում հաշվարկել դրանց համար 20% ԱԱՀ, մինչև + 15% մաքսատուրք , այդ գումարները մուծվում են միանվագ և վերահաշվարկի կամ վերադարձի ենթակա չեն, բացառությամբ արտահանելու դեպքում։
8. Արտահանելուց միայն վերադարձվում է ԱԱՀ։
9. ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների դիմաց վճարվում է 20% ԱԱՀ։
10. ՀՀ-ում ներքին շրջանառությունից ԱԱՀ-20% վճարում են միայն (առանց վերադարձի), ՀԷՑ-ը՝ հոսանքի գումարներց, կապի միջոցները, գազ, վառելիք վաճառողները և ազգային արժեք ներկայացնող ակտիվների շրջանառությամբ զբաղվող կազմակերպությունները։
11. ՀՀ-ի տարածքում վաճառքից չի առաջանում ԱԱՀ, բացառությամբ 10 կետում նշվածներից, այլ լինում է շրջանառության հարկ և շահութահարկ։
12. Չի լինում ՓՄՁ և ԱԱՀ վճարողնոր, լինում են միայն շրջանառության հարկ վճարող կազմակերպություներ։
13. 12. Շրջանառության հարկը ամսական կտրվածքով՝ իրավաբանական անձանց համար.
1) Ամիսը մինչև 10.000.000 շրջանառություն ունեցողների համար – 5%
2) 10.000.001 – 20.000.000 – 4%
3) 20.000.001 – 30.000.000 – 3%
4)30.000.001 և ավելի շրջանառություն ունեցողների համար – 2%
Ցանակացած ամիս հարկ վճարողի տոկոսադրույքը փոխվում է կախված տվյալ ամիս հարկատուի շրջանառությունից.
Փաստաթղթաշրջանառությունը լինում է պարտադիր ծախսերը հիմնավորելու համար։
14. ՀԴՄ կտրոնների վրա լինում է QR կոդ և թիվ, որով ամեն անձ կամ կազմակերպություն կարողանա օգտագործել այդ կտրոնում նշված գումարը իր ծախսերի զամբյուղում (ստեղծել հեռախոսային հավելվածներ, որոնց միջոցով քաղաքացիները կամ իրավաբանական անձինք կարողանան ամեն վայրկյան ծախսագրել այդ գումար չպահելով կտրոնը)։ Խթանել քարտերով առևտրին, ևս մեկ միջոց վերահսկողությունը առևտրաշրջանառության վերահսկելու համար։ Այս առաջարկի դեպքում ներկայիս գործող օրենքը, երբ իրավաբանական անձը գրում է գնորդի ՀՎՀՀ ն ՀԴՄ կտրոնի վրա ծախս ցույց տալու համար, կորցնում է իմաստը.
14.1 Կանխիկի սահմանափակումը հանել։
15. ՀՀ-ում ծախսված գումարները ծախսագրելու դեպքում կփակենք ինտերնետով և Վրաստանի, Իրանի և Թուրքիայի տարածքով մաքսանենգ ներմուծվող ապրանքների շարժը։( 50 կգ. Կամ 25 կգ. Հարցը փակվում է )
16. Բոլոր իրավաբանական անձինք հնարավորություն ունենան ՀՀ-ի տարածքում ծախսագրել բոլոր ծախսերը և վճարեն միայն շրջանառության հարկ, իսկ տարվա վերջին շահութահարկ, եթե ծախսել է ամբողջ գումարը կամ ներդրումներ է արել կամ ապրանքնային մնացորդն է ավելացրել, չունի վճարելու գումար, իսկ եթե չի ծախսել ամբողջը, դուրս գրած գումարից վճարում է, որպես շահութահարկ։
1) Մինչև 120.000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 15 % շահութահարկ
2) 120.000.001 – 240.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 16 % շահութահարկ
3) 240.000.001- 360.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 17% շահութահարկ
4) 360.000.001- 480.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 18 % շահութահարկ
5) 480.000.001- 600.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 19 % շահութահարկ
6) 600.000.001- 3.000.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 20 % շահութահարկ
7) 3.000.000.001- 10.000.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 25 % շահութահարկ
8) 10.000.0000.001-20.000.000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 30 % շահութահարկ
9) 20.000.000.001-30.000.0000.000 շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 35 % շահութահարկ
10) 30.000.000.001 և ավելի շրջանառություն ունեցեղ կազմակերպություները վճարում են 40 % շահութահարկ
Կազմակերպությունը չպետք է վախենան մեծանալուց, հիմա ներկա պահին ԱՁ-ները փորձում են մնալ շրջանառության հարկի շրջանակներում, քանզի երբ դառնան ԱԱՀ վճարող հարկայինի կողմից սկսվում է հարկային տեռորը՝ ստուգումների տեսքով, իսկ 500.000.000 ավելի շրջանառության դեպքում հայտնվում են խոշոր հարկ վճարողների ցանկում և հարկային տեռորը սաստկանում է, հայտնվում են անվերջ ստուգվողի կարգավիճակում, դրա համար անընդհատ փոխում են ՍՊԸ-ները կամ ԱՁ -ները.
17. Անգամ եթե կազմակերպությունը վաճառում է իրեն պատկանող անշարժ գույքը, պետք է ներառվի տվյալ ամսվա շրջանառության մեջ և վճարի իր շրջանառության հարկը։
18. Տեղական ցանկացած արտադրող (բացառությամբ հանքարդյունաբերողներից) ազատվում է ԱԱՀ-ից, (հանքարդյունաբերողների հարցը կարգավորել ելնելով միջազգային փորձից և գործող օրենքներից) վճարում է միայն շրջանառության հարկ, տարվա վերջ շահութահարկ։ Արտահանման դեպքում շրջանառությունից վճարում է ֆիքսված 1%։
19. Հումք և սարքավորումներ ներկրելու դեպքում նույնպես վճարվում է ԱԱՀ+մաքսատուրք. միայն բացառության դեպքում կարելի է ազատել կամ հետաձգել ԱԱՀ ի կամ մաքաստուրքի վճարները.
ԱԱՀ հետաձգումը կարգավորել օրենքով..
20. Հաշվետվությունները ընդունել զրոյական կամ վնասով։
21. Վնասը տեղափոխել հաջորդ տարիներ, մինչև 5 տարի։
22. Բյուջեի ստուգումները իրականացնել 5 տարին մեկ անգամ, ընդհանրապես քչացնել հարկային ստուգումերը, գործարարների առօրյան վերածվել է հարկային մարմնիններին հաշվետվություն ներկայացնելով, կամ հարկայինի աշխատակիցների հարցերին պատասխանելով, խլում են շատ մեծ ժամանակ և խոչնդոտում բիզնեսը արհեստական հարցերով ու անհիմն պահանջներով, բիզնեսը սիրում է արագություն։
23. Զարգացնել առևտրային տուրիզմը։
24. Ցանկացած ֆիզիկական անձ իր անշարժ կամ շարժական գույքը վաճառելուց պետք է վճարի 1% հարկ։(հանել 50.000.000 սահմանափակումը )
25. Ցանկացած պետական կառույցներում ստեղծել նորարարություների դեպարտամենտ։
26. Ակցիզային հարկերը թողնել միայն սիգարետին և սպիտայն խմիջքներին տոկոսադրոււյքն էլ թողնել անփոփոխ։
27. Անհրաժեշտ է լուծել սերտեֆիկացման և հայաֆիկացման հարցը, բայց ոչ տուգանքներով։ (սյս մասով ունենք կոնկրետ առաջարկներ)
28. ՊԵԿ-ի մոտեցումը ամեն գնով բռնել և տուգանելը փոխարինել, ՊԵԿ-ին վերածել հարկատուի հետ համագործակցող կառույցի, իրավագիտակցությունը բարձրացնել և՛ ՊԵԿ ի աշխատակիցների մոտ, և՛ հարկատուների։
29. Արտահանման հարցում կիրառել Վրաստանի փորձը.
Արտահանումը իրականացվում է շուրջօրյա, առանց որևէ մաքսավճարների, չի պահանջվում ոչ մի ձեռք բերման փաստաթուղթ, դա անհրաժեշտության դեպքում կարող է ստուգվել հարկային մարմնի կողմից, կարող ես արտահանել ցանկացած ապրանք (բացառությամբ օրենքեվ արգելվածների), եթե անգամ շուկայից ես ձեռք բերել։
30. Ներմուծումների ժամանակ օրինապահ կազմակերպություներին տալ հնարավորություն ԱԱՀ-ի ու մաքսատուրքի վճարումը հետաձգել մինչև 90 օր, սա ևս մի աջակցություն է գործարարին, որի արդյունքում շատ դեպքերում գործարարը ստիպված չի լինի վերը նշված հարկերը վճարելու նպատակով վերցնել վարկեր։
(Կախված կազմակերպության շրջանառությունից 5-ից մինչև 90 օր)
31. Ոչ մի դեպքում թույլ չտալ որ բացվեն ԿԱՌԳՈՆԵՐԸ և ունենան մի ապրանքը մեկ ուրիշի տակ ձևակերպելու հնարավորություն, այստեղ նույնպես կիրառել Վրաստանի փորձը, ամեն մի ԱՁ կամ կազմակերպություն ինքն է հայտարարագրում իր բեռը, եթե անգամ չկա պատշաճ փաստատղթային ձրակերպում, ունենա հնարավորություն ներկայացնելու Չինաստանի, Թուրքիայի կամ Արաբական Էմիրություների վաճառակաների ձեռքով գրած հաշիվ ապրանքագիրը, դրանց պատճեները կցել գործերին և ձևակերպել։
Այս դեպքերի համար կիրառել մաքսային արժեք, բայց ոչ այսօրվա գործողների պես, այլ օրինակ -եթե շրթներկի մեկ կիլոգրամի ներկայիս մաքսային արժեքը 233 ԱՄՆ դոլլար է, սահմանել այպես. 1(մեկ) հատը չի կարեղ լինել 100 դրամից պակաս.
32. Անհապաղ մաքսատներում վերացնել կիլոգրամով ձևակերպելու արատավոր սովորույթը, եթե ապրանքը կիլոգրամով վաճառվող ապրանք չէ։ Այստեղից առաջանում է անհասկացվածությունը օրինակ ափսեն առնում են հատով, մաքսազերծում կիլոգրամով, վաճառում հատով։ Նույնը վերաբերվում է շատ ու շատ ապրանքների։
33․ Բոլոր պետական կառույցները պետական բյուջեից ստացված գումարից, որպես հարկ միանվագ վճարեն 5%։ Արտաբյուջետային գումարներից նույնպես վճարեն 10%: հարկ
34.Շահաբաժնի 5 % միայն ոչ ռիզիդենտների համար կիրառել։
35.Օպեռ վառչությունը միայն դատարանի սանկցիայով իրավունք ունենա ՕՀՄ բացելու և ստուգումներ իրականացնելու.. անհերքելի փաստերի հիման վրա միայն դատարանը տա սանքցիա ստուգում իրականացնելու.
36.ՕՀՄ ով գրված տուգանքի չափը վերանայել, սահմանված չափը ապրանքի գումարի 50%, ը դարձնել 10%
37. ՍՊԸ ն իր տարբեր կետերի մեջ իր ապրանքը տեղաշարժելուց հաշիվ ապրանքագիր չգրի քանզի այտ ապրանքը արդեն գտնվում է իր բալանսում..
Այսօրվա անհանգստացնող թեմաները, որոնք ծնում են անհավասարությունը
1. Առցանց (ինտերնետային) առևտուրը
2. Վրաստանից Թուրքիայից Իրանից 50 կամ 25 կգ. ով ներմուծվող ապրանքը
3. Ծանոթների հարցը, մաքաստներում սահամանել խիստ վերահսկողություն աշատակիցների նկատմամբ
4. Խոզանոցների, անասնապահական ֆերմաների հարցը, մսի գնգոյացումը և անասնակերի ներմուծումը
5. Արհեստավորների հարցը
6. Ավտոպահեստամասերի շուկան գրեթե 90% գտնվում է ստվերում
7.Դիզայներներ և նմանատիպ գրասենյակները IT գրասնյանկներ (չեն վերահսկվում)
8. Սպասարկող գրասենյակներ (չեն վերահսկվում)
9. Օդ վաճառող կազմակերպություներ (չեն վերահսկվում)
10. Կիլոգրամով ապրանք բերելը և ՓՄՁ-ներով վաճառելը (չեն վերահսկվում)
11. ՓՄՁ-ների տակ թաքնվում են շատ խոշորներ, որոնց հովանավորում է ՊԵԿ-ի
միջին օղակը (չեն վերահսկվում)
12. Տուգանելուց բացի Խանութների փակելու արատավոր սովորույթը վերացնել, արհեստական չխոչնդոտել բիզնեսը
13.Ստուգումների ընթացակարգը սահմանափակել (ով երբ ուզում ստուգում է բացում)
14. Վերլուծություների և մոնիթորինգի բաժինը իր անհեթեթ վերլուծություներով (վերանայել վերլուծություների ընթացակարգը)
15. Մաքսային տերմինալներում բեռը առձանգրելու ժամանակ առձանագրել բեռի միայն վիճահարույց մասը, մնացածը բաց թողնել։ Չխոչնդոտել մարդկանց աշխատանքը անիմաստ ընթացակարգերով։
17.Գնի շեղում հասկացողությունը վերացնել (20% -ը, երբ հարկայինը թույլ չի տալիս ապրանքդ վաճառել դրանից ավել տարբերությամբ)
18.Վերացնել արտահանման հետ կապված բոլոր արհեստական խոչընդոտները։
Ակնկալում ենք Ձեզանից փոխադարձ քննարկում՝ ավելի մանրակրկիտ առաջարկը ներկայացնելու համար։
Հարգանքներով՝ Գ. Սիմոնյան