Արամ Դանիելյանը շուրջ քրեական գործը մի քանի անգամ կարճվել է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է. «Այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է Արամ Դանիելյանին վերաբերող մի քանի քրեական գործեր։ Սկզբից` հանցակազմի բացակայության պատճառով, դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է. արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով»։ Նա նաեւ ասել է, որ նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերի այսօրվա համարում:




Լրահոս