
Երևանում ավարտվեց ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունը:
Բասկետբոլային ընկերական մրցաշարն ավարտվեց «Ուրարտու» ակումբի հաղթանակով:
Վերջին խաղում հայկական ակումբը մրցեց Տուլայի «Արսենալի» հետ ու հաղթեց 92:72 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ մեր ակումբը մրցաշարում վաստակեց 5 միավոր ու նվաճեց գավաթը: