
Անգլիական մի շարք պարբերականներ նշում են, որ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը կարող է վերադառնալ «Մանչեստեր Յունայթեդ»: Աղբյուրի փոխանցմամբ, մանչեստրյան ակումբը ամեն ինչ կանի պորտուգալացուն վերադարձնելու համար, սակայն Goal-ն էլ հայտնում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիսներից մեկը երջանիկ է Թուրինում եւ այլ ակումբ տեղափոխվելու միտք չունի: