ՀՀ ազգային անվտանգությունը Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտել: Մասնավորապես, Գյումրու շախմատի դպրոցի տնօրեն Հասմիկ Խալիկյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը 2013 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8մլն դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հասմիկ Խալիկյանը Գյումրու Շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկար տարիներ, եւ սա շնորհիվ այն բանի, որ իր եղբայրը՝ Հովիկ Խալիկյանը, Սերժ Սարգսյանի ընկերն է, նաեւ շախմատային ֆեդերացիայի խորհրդի անդամ: Ավելին, Հասմիկ Խալիկյանի ապօրինությունների մասին ֆեդերացիայում տարիներ շարունակ խոսվել է, բարձրաձայնվել, սակայն երբեւէ ընթացք չի տրվել, որովհետեւ նա եղբոր շնորհիվ վայելել է նախկին նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը:
Ու, փաստորեն, Հայաստանում պետք էր իշխանափոխություն, որպեսզի բացահայտվեին նաեւ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող անձանց ապօրինությունները: