Մարտի 1-ի գործով համակարգի 100-ից ավել աշխատող ճանաչվել է տուժող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վերջերս ավարտվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը. քրեական գործ, որի շրջանակներոմ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ Արմեն Գեւորգյանին: Հիմա գործի նյութերը տրամադրվել են կողմերին ծանոթանալու համար:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. այս գործով մոտ 100-ից ավել զինվորականներ, ներքին զորքերի աշխատակիցներ, սպաներ ճանաչվել են տուժող: Ասել է թե` նախաքննական մարմինը ոչ միայն նախկին իշխանության ներկայացուցիչներին ներգրավել է որպես մեղադրյալ, այլեւ համակարգի նախկին աշխատակիցներին ճանաչել է տուժող:




Լրահոս