Կենդանաբանական այգու շուրջ կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենդանաբանական այգու շուրջ կրքերը գնալով ավելի են թեժանում: Տեւական ժամանակ է` Երեւանի կենդանաբանական այգու նախկին եւ ներկա աշխատակիցները, ակցիաներ անելով, պահանջում են կասեցնել այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծել եւ անցկացնել տնօրենի ընտրություններ:

Բողոքի ակցիաների մասնակիցները պնդում են, որ կենդանաբանական այգու բազմաթիվ աշխատակիցներ հեռացվել են խոսքի ազատության համար: Ու հիմա աշխատանքից ազատված մարդիկ դիմել են դատարան` վերականգնելու իրենց իրավունքները: Արման Պետրոսյանը, Գայանե Գփոյանը, Գեւորգ Գրիգորյանը դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են ստիպել «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն անվավեր ճանաչել, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել, նախկին հաստիքում անհնարինության դեպքում այլ համարժեք պաշտոնում նշանակել:




Լրահոս